Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը

Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա 
մատակարարելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունգարացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ընթացքում անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ նշելով, որ Հայաստանը հասկանում է  միջազգային տնտեսական ծրագրերի կարևորությունը և հույս ունի մաս կազմել այդ ծրագրերին։ 

 «Իհարկե, մեր հարաբերություններում և առհասարակ միջազգային հարաբերություններում չափազանց կարևոր է նաև տնտեսական փոխգործակցությունը, և ուզում եմ Ձեզ ևս մեկ անգամ տեղեկացնել և հանրության հետ ևս մեկ անգամ խոսել Հայաստանի կողմից միջազգային տնտեսական ծրագրերի կարևորությունը հասկանալու և այդ միջազգային տնտեսական ծրագրերի մաս լինելու ցանկության մասին և ուզում եմ խոսել նաև «Խաղաղության խաչմերուկ» հայկական նախաձեռնության մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է ԱԳ նախարարը։

Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ Միրզոյանը մանրամասնել է, որ այն նախատեսում է ապաշրջափակել բոլոր տրանսպորտային և ոչ միայն տրանսպորտային հանգույցները, կապերը, ենթակառուցվածքները  Հարավային Կովկասում, ինչը հնարավոր կդարձնի դյուրացնել ուղևորների, բեռների, ծառայությունների փոխադրումները՝ Արևելքից Արևմուտք, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության տարածքով։  

«Նույն համատեքստում մենք դիտարկում ենք նաև Հայաստանի կողմից վերականգնվող էներգիայի մատակարարման հարցը Եվրոպական միության անդամ երկրներ․ կան այդ մասին կոնկրետ նախաձեռնություններ, ծրագրեր, որոնք դեռ քննարկման փուլում են կամ արդեն շուտով կլինեն իրականացման փուլում։ Հայաստանն, իհարկե, ցանկություն ունի մաս կազմել այս բոլոր նախաձեռնություններին»,- նշել է Միրզոյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]